ՀՀ պաշտպանության ոլորտի ծախսերը 2024-ին 2020-ի համեմատ նախատեսվում է ավելացնել 81%-ով. ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տվյալը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։
Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 17%-ը։