Կատրինը՝ կինոլոգիական կենտրոնի նոր բնակիչ․ պատրաստ է ծառայելու (Տեսանյութ)
ՆԳՆ մամուլի ծառայության անդրադարձը՝ ոստիկանության կինոլոգիական կենտրոնի գործունեությանը․
«Կատրինն ու Գոռն ընդամենը չորս ամսվա ընկերներ են։ Չորքոտանի բարեկամը ավագ ենթասպա Գոռ Մանգասարյանի հետ Հայաստան է եկել վերապատրաստված և պատրաստ ծառայելու։
2023-ին ՊՊԳՎ շնավարժարանի շները մասնակցել են ոստիկանական 1027 գործողության: Այս ծառայությունում ընթացող բարեփոխումների, կարողությունների և հնարավորությունների զարգացման նպատակը նախևառաջ ոստիկանական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է, հանրային անվտանգության ապահովումը:
Այսօր շների թիվն ավելի շատ է, և բոլորն էլ պատրաստ են աջակցելու հանցագործությունների բացահայտմանը։ Բնատուր սուր լսողությունն ու հոտառությունը, նաև հատուկ մասնագիտական վարժեցումը այս տասնյակ շներից յուրաքանչյուրին դարձրել են անփոխարինելի` ինչպես մարդկային կյանքեր փրկելու, այնպես էլ հանցագործությունների բացահայտումների ժամանակ։
Արգելված նյութեր, թմրանյութ կամ զենք որոնող, հետախույզ… Ոստիկանության շնավարժարանի տասնյակ շներին ավելացավ տարբեր հմտություններ ունեցող յոթ շուն, որոնցից մեկն էլ Կատրինն է։ Միայն անցած տարի շնավարժարանը համալրվել է Ռուսաստանից և Բելառուսից բերված նոր շնատեսակներով»։