Դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցրել է Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անունները հանել Հայաստանում անցանկալի համարվող անձանց ցանկից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեղեկացրել է․
«Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է նաև, որ հարցի հանրային լայն հնչեղությունը հաշվի առնելով՝ հունվարի 25-ին, ժամը 12:00-ին գործով ներգրավված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելով այլ մանրամասներ։ Ասուլիսը տեղի կունենա ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում։