Վաղը տեղի կունենա Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսը
Հունվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը։ Նախարար Միրզոյանը հանդես կգա ներածական խոսքով, որից հետո կպատասխանի լրատվամիջոցների հարցերին (յուրաքանչյուր լրատվամիջոցից մեկ հարց):
Խնդրում ենք մինչև հունվարի 22-ը ժ. 17:00-ը տեղեկացնել ասուլիսին մասնակցության մասին՝ [email protected] էլ. հասցեին ուղարկելով ԶԼՄ համապատասխան ներկայացուցիչների տվյալները և առկայության դեպքում՝ հարցերը։
Ասուլիսին կարող են մասնակցել միայն ՀՀ ԱԳՆ 2024թ. հավատարմագրում ունեցող հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչները։