Ֆինանսների նախարարի վարորդը մեքենան վարել է առանց համարանիշների. պարեկները «բռնել» են նրան
Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդն այն վարում է՝ առջևի հատվածում չունենալով համարանիշ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Հաղթանակ կամրջի վրա հայտնաբերել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության:
«Toyota Land Cruiser»-ի համարանիշներն են «077 ԼԼ 55», նշված ավտոմեքնան հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
«Հետաքրքիր է, որ նախարարը նշված ավտոմեքենայով է աշխատանքի գնում ու աշխատանքից տուն վերադառնում: Արդյո՞ք նա նկատել է, որ իր «մեծն» վարորդն իրեն աշխատանքի և տուն է ուղեկցում՝ մեքենայի վրա չունենալով համարանիշ»,- գրել է կայքը։