Ալեքսեյ Նավալնիին աջակցության բողոքի ցույցեր են տեղի ունեցել տասնյակ երկրներում
Կիրակի օրը աշխարհի շուրջ քառասուն երկրում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն բանտարկված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի և այլ քաղբանտարկյալների, գրում է VOA-ն։
Հունվարի 21-ին լրացավ Նավալնիի ձերբակալության երրորդ տարին։ Ընդդիմադիր գործչի համախոհները հանրահավաքներն ու պիկետներ անցկացրել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Կանադայում, Արգենտինայում, Ավստրալիայում և այլ երկրներում։
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շուրջ 50 ակտիվիստ է հավաքվել Հին քաղաքի հրապարակում։ Նրանց թվում եղել են նաև բելառուսներ և ուկրաինացիներ։
Կազմակերպիչներն ու բանախոսները կարդացել են քաղբանտարկյալների նամակները և դիմել են հավաքվածներին։ Հնչել են «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Ազատություն Ալեքսեյ Նավալնիին», «Ռուսաստանն՝ առանց Պուտինի» և «Ռուսաստանն ազատ կլինի» կարգախոսները։ Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ։
Ակցիայի մասնակիցները եղել են պացիֆիստական պաստառներով ու Ռուսաստանում իշխանափոխության հասնելու կոչերով։ Հավաքվածները պահանջել են ազատ արձակել Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև համերաշխություն են հայտնեն բոլոր նրանց, ովքեր իրենց պես խաղաղության կողմնակից են և դեմ են բռնապետությանը, հայտնում է RusNews-ը։
Երևանում ևս ակցիա է կազմակերպվել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ։ Ցույցի մասնակիցները Պուտինին Հաագայի դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկելու կոչեր են հնչեցրել։