Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Նյու Յորք
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով նիստերին, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը կմասնակցի Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որը կկայանա հունվարի 23-ին` Նյու Յորքում: Նախատեսվում է նաև, որ Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա Նյու Յորքում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։