Պուտինի այցը Թուրքիա սպասվում է մոտ ապագայում
Անկարան ակնկալում է մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, սակայն հստակ ժամկետ դեռ չկա, ՌԻԱ-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։
«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, սակայն ստույգ համաձայնեցված ժամկետ դեռ չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Թուրքական մամուլը հղում անելով իր աղբյուրներին` շաբաթ օրը հայտնել էր, որ Անկարան փետրվարի 12-ին սպասում է Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլից ՌԻԱ-ին հայտնել են, որ ժամանակին կտեղեկացնեն Ռուսաստանի ղեկավարի այցի մասին։