Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 446 հազար 560 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 446 հազար 560 ուղևոր:
«Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 534-ը երեք վագոնանի, 1330-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 452 հազար 550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 446 հազար 560 ուղևոր։ Կատարողականը՝ 98,7 % է»,- հայտնում են մետրոպոլիտենից։