Կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է ստացվել. Կարեն Անդրեասյան
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի լավ բան N3
Հայաստանում պետական պաշտոնյային խիստ վերահսկում են լրագրողները, բոլոր իրավապահները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խորհրդարանական խմբակցությունները, հասարակական կազմակերպությունները, միջազգայինները, վերադասները, հարևանները, բլոգերներն ու մնացած բոլորը: Այսքանից հետո պիտի չար հանճար լինես, որ առանց բռնվելու մի ապօրինի բան անես: Այսքան աչք ու այդքան քիչ փաստարկված քննադատություն սոցիալական ցանցերում: Նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է ստացվել: