Դոնեցկի շուկայի գնդակոծության հետևանքով 27 զոհ կա
Դոնեցկի շուկան գնդակոծվել է։ Զոհվել է 27 մարդ, 25-ը՝ վիրավորվել։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ղեկավարը նշել է, որ Ուկրաինան հարվածը հասցրել է 152 և 155 տրամաչափի հրետանային արկերով։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հունվարի 22-ը հայտարարվել է սգո օր։