Մյասնիկյանի վրա ամեն անգամ սև ծուխ թողնող հնամաշ «Հունդայի» ավտոբուս եմ տեսնում. Առաջին հերթին դա փոխեք. Ավինյան
Նախորդ շաբաթ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 65 երթուղիներում փաստացի աշխատել են ընդհանուր թվով 3460 նախատեսված 3845-ի փոխարեն: Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 22-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթականգործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նշվեց, որ «Հայգեր» մակնիշի նախատեսված 835 ավտոբուսի փոխարեն աշխատել է 684-ը, «Ժոնգտոնգ» նախատեսված 1992-ի փոխարեն 1932, MAN մակնիշի նախատեսված 490-ի փոխարեն 487, փոքր դասի 528 միկրովատոբուսների փոխարեն 357:Ընդհանուր առմամբ 10 տոկոսով ավելի քիչ ավտոբուսներ են դուրս եկել աշխատանքի:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինչ-որ բան արվել է հնամաշ «Հունդայի» ավտոբուսների գծերի հետ կապված:
Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց. «Նախատեսել ենք մեկ երթուղի վերափոխել այս նոր ներկրված շարժակազմով: Ենթադրում եմ՝ կլինի 67 երթուղին, որը Էրեբունիից գնում է 15 թաղամաս»:
Ավինյանն արձագանքեց. «Այս մեկը կփոխենք, հասկացանք, բայց Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սեւ ծուխ թողնող «Հունդային»: Պետք է նպատակադրվենք խնդիր հարուցող ավտոբուսներն առաջին հերթին փոխենք»: