Ֆրանսիայի արտգործնախարարը խոստովանել է, որ դիսլեքսիա ունի
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ասել է, որ ունի դիսլեքսիա՝ սովորելու խանգարում, որն ազդում է կարդալու կամ գրելու վրա: Սեժուրնեն համապատասխան հայտարարությունն արել է Le Parisien-ին տված հարցազրույցում։
Նախարարը պատասխանել է ֆրանսերենում իր սխալների և արտասանության սխալների վերաբերյալ քննադատություններին։
«Շատ երիտասարդ տարիքում ինձ ախտորոշեցին ծանր դիսլեքսիա: Տասնհինգ տարի առաջ ես չէի կարողանա քննարկում վարել, որը հիմա անում եմ ձեզ հետ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Ըստ Սեժուրնեի, ինքը երկար ծրագիր է անցել՝ ազատվելու իր «բանավոր խոսքի արատներից»։
Միաժամանակ նա վստահեցրել է, որ դա «հետևանք չունի» իր աշխատանքի վրա։
«Միլիոնավոր մարդիկ ունեն դա (դիսլեքսիա): Ուզում եմ նրանց մեսիջ ուղարկել եւ ասել՝ կարող է դա ձեզ անհաղթահարելի թվալ, բայց տեսեք, ամեն ինչ հնարավոր է։ Մի հուսահատվեք», - ավելացրել է Սեժուրնետը:
Դիսլեքսիան առաջանում է ուղեղի տարբեր մասերի միջև վատ նյարդային կապերի պատճառով: Չնայած նման խանգարում ունեցող մարդիկ կարող են դժվարություններ ունենալ թվաբանական կամ ժեստերի վերահսկման հետ, դա ոչ մի կերպ կապված չէ մտավոր հաշմանդամության հետ:
Հիշեցնենք, որ Ստեֆան Սեժուրնեն միացել է Ֆրանսիայի նոր կառավարությանը, որը գլխավորում էր 34-ամյա Գաբրիել Աթալը։