Ներգաղթյալը բռնաբարել է 13-ամյա աղջկան՝ մոր խնդրանքով տուն տանելու ժամանակ
Կալինինգրադում քննվում է դպրոցական աղջկա բռնաբարության գործը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: 13-ամյա աղջկա մայրը խնդրել է իր ծանոթին երեխային տանել տուն: Տղամարդը երեխային նստեցրել է իր Mercedes մակնիշի մեքենան, սակայն միանգամից տուն չի տարել: Ուզբեկստանի բնակիչը տարել է երեխային գյուղի ուղղությամբ, որը գտնվում է գետի ափին: Մեքենայի հետևի նստարաններին բռնաբարել է 13-ամյա աղջկան: Միայն դեկտեմբերի 6-ին, տուժած երեխայի մայրը դիմել է ոստիկանություն և բողոք ներկայացրել: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ' բռնաբարության գործով: Կասկածյալ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է ոստիկանների կողմից: Վերջինս հանդիսանում է ներգաղթյալ և աշխատում է շուկայում: Պարզվել է, որ ներգաղթյալը որոշակի հարաբերությունների մեջ է եղել երեխայի մոր ընկերուհու հետ: Տարվում է հետաքննություն' հանգամանքները պարզվում են: