Երկրին մագնիսական փոթորիկ է մոտենում
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը հրապարակել են կանխատեսում, համաձայն որի Երկրի վրա երեքշաբթի՝ հունվարի 23-ին,, մագնիսական փոթորիկ է սպասվում, հայտնում է РИА Новости-ն։
Գիտնականները կանխատեսում են, որ մինչև առավոտյան ժամը 6-ը բռնկումը կհասնի G1 մակարդակի (թույլ փոթորիկ), և այս բռնկումից առաջ և հետո մի քանի ժամ կգրանցվեն գեոմագնիսական խանգարումներ: Նշվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական ֆոնը կմնա նորմալ։
Մինչ այս օդերևութաբան Տատյանա Պոզդնյակովան ասել էր, որ 2024 թվականին մագնիսական փոթորիկներ կարող են տեղի ունենալ ամիսը մի քանի անգամ, և այս բնական երևույթը կարող է ազդել մարդկանց բարեկեցության վրա, փոխանցում է Shantnews-ը։