Միլանը 100-րդ հաղթանակն է տարել Պիոլիի գլխավորությամբ
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա Սերիայում 166 խաղում հասել է 100 հաղթանակի: Այս մասին հայտնում է Opta-ն իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն, Պիոլին դարձավ հինգերորդ մարզիչը, ով «Միլանի» գլխավորությամբ Ա Սերիայում 100 հաղթանակ է տարել, իսկ ավելի վաղ դրան հասել էին Կառլո Անչելոտին, Ներեո Ռոկոն, Ֆաբիո Կապելոն և Նիլս Լիդհոլմը։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ միայն Անչելոտին է «Միլանի» կազմում իր հարյուրերորդ հաղթանակին հասել ավելի քիչ հանդիպումներում (165), քան թիմի ներկայիս մարզիչը (166):
«Ռոսոներիները» իտալացի մասնագետի գլխավորությամբ 100-րդ հաղթանակը տարան «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղում։ Խաղի ընթացքում «Միլանը» զիջում էր իր հաշվով, սակայն սերբ հարձակվող Լուկա Յովիչի և շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորի ջանքերով Պիոլիի թիմին հաջողվեց հաղթանակ տանել։
Այս մրցաշրջանում 21 խաղից հետո «Միլանը» 45 միավորով երրորդ տեղում է։ Պիոլիի թիմը առաջատար Ինտերից հետ է մնում վեց միավորով, փոխանցում է ArmSport-ը։