54-ամյա Ջեյ Լոն՝ Intimissimi-ի՝ սուրբվալենտինյան գովազդային ֆոտոշարքում (լուսանկար)
Արևմտյան շոու բիզնեսի աստղ Ջենիֆեր Լոպեսն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել հանրահայտ Intimissimi ապրանքանիշի համար՝ Սուրբ Վալենտինին ընդառաջ արված գովազդային ֆոտոշարքից:
Tert.am-ի փոխանցմամբ՝ երգչուհին ներկայացել է կրքոտ գեղեցկուհու կերպարով: Նա կրում է ալ կարմիր ներքանազգեստ և խալաթ: 54-ամյա Լոպեսը փակել է աչքերն ու կեցվածք ընդունել նույներանգ վարդերի փնջի ֆոնին:
Նշենք, որ Լոպեսը տևական ժամանակ համագործակցում է իտալական ապրանքանիշի հետ: