Ռոնալդուն կարող է բաց թողնել «Ինտեր Մայամի»-ի հետ խաղը
«Ալ Նասր»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել «Ինտեր Մայամի»-ի հետ ընկերական հանդիպումը, հայտնում է Armsport-ը՝ հիշեցնելով, որ «Ինտեր Մայամի»-ում հանդես է գալիս Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Պորտուգալացու մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք։ Նրա վերականգնումը կտևի մի քանի շաբաթ։
Թիմերի ընկերական խաղը կկայանա փետրվարի 1-ին։