Վահե Ղազարյանը Տավուշում ներկայացրել է քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պահանջները
Տավուշի մարզի բնակիչներին են ներկայացվել Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելության մանրամասները:
Հունվարի 20-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների հետ։
Նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումները, որոնց շրջանակում հայտարարվել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելություն։
Բանախոսները ներկայացրել են ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին մանրամասներ։
Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար կարող են դիմել ինչպես գործող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։ Ընդունելության վերջնաժամկետը հունվարի 26-ն է։
Ընդունելության մանրամասները՝ https://www.edupolice.am/news/view/criminalpolice030124.html