Հայաստանում բիզնեսն ազատագրված է. գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում. Կարեն Անդրեասյան
ԲԴԽ նախագահ ԿԱրեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի լավ բան #2
Հայաստանում բիզնեսն ազատագրված է: Գործարարները բացի բյուջե վճարելուց, ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում, իսկ պաշտոնյաները սեփական բիզնեսի հաջողության համար հարկային, մաքսային, դատական կամ այլ հետապնդում չեն կազմակերպում մրցակից գործարարների դեմ:
Համատարած նեգատիվի ֆոնին` օրը գոնե մի լավ բան հիշենք»: