Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու վետերանները հունվարի 19-ին Համբարձումյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 46-ամյա Սարգիս Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 194-րդ (Հոգեկան ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: