Լուկաշենկոն փայտ կտրելու ժամանակ վնասվածք է ստացել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը հանրապետական լիգայում, տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Բելառուսաչինական «Բելջի» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում երկրի ղեկավարը վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ։
Լուկաշենկոյի խոսքով՝ փայտ կտրելիս 80 կիլոգրամանոց կտորն ընկել է իր ոտքին։ «Ես քայլեցի, սկզբում ամեն ինչ նորմալ էր թվում, բայց հետո ցավը սաստկացավ»,- ասել է Լուկաշենկոն։