Եգիպտոսի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում
Յոթի խմբի երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև հրադադարի հաստատման և պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնության առաքման ապահովման համար: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Շուքրին համոզմունք է հայտնել, որ համապարփակ հրադադարի հասնելը ճգնաժամային իրավիճակին վերջ տալու և տարածաշրջանում բռնության աճը սահմանափակելու միակ միջոցն է:
Շուքրին և Տայանին քննարկել են նաև Լիբանանի հարավում տիրող իրավիճակը և Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունը: