Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Շամախիի շրջանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում և հարակից շրջաններում կազմել է 3 բալ։ Օջախը եղել է 5 կմ խորության վրա։