Ռուսաստանից նավթատար նավերի անցումն արգելափակելու՝ Դանիայի ծրագրերն անօրինական են որակվել
Ռուսական նավթով բեռնված լցանավերի երթևեկությունն արգելափակելու՝ Դանիայի ծրագրերն անօրինական են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Դանիայում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բարբինը
«Միջազգային իրավունքը թույլ չի տալիս արգելափակել նավերի, ներառյալ Բալթյան նեղուցներով ռուսական նավթով բեռնված լցանավերի երթևեկությունը, որոնք օգտագործվում են միջազգային նավագնացության համար, կամ ստուգման ենթարկել նավերն առանց հիմնավոր պատճառների», - հավելել է դեսպանը:
Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Կոպենհագենում հասկանում են այդ իրողությունները։