Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով․ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է երկօրյա այցը Հայաստան: Նա X-ի միկրոբլոգում գրառում է արել․
«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծվել է համապարփակ խաղաղ կարգավորման շարունակական աջակցության կարևորությունը։ Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով և անհամբերությամբ սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը», — ասվում է Կլաարի հրապարակման մեջ: