Դորտմունդի «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց «Քյոլնին»
Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Քյոլնին»։
Հանդիպումն ավարտվեց դորտմունդյան թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Հյուրերից աչքի ընկան Յուսուֆ Մուկոկոն, Նիկլաս Ֆուլկրուգն ու Դոնիել Մալենը, որը դարձավ դուբլի հեղինակ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» հայտացուցակում էր և փոխարինման մտավ 87-րդ րոպեին։
«Բորուսիան» 33 միավորով 5-րդ տեղում է։ «Քյոլնը» 11 միավորով 17-րդն է, փոխանցում է ArmSport-ը։