Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի հետ
Հունվարի 19-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Քրիստոֆ Ալտուշի հետ։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների և համագործակցության խորացման հնարավոր ուղղությունների շուրջ։