Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անգամ (2011, 2024) նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության վերջին խաղափուլում Ռոբերտը հաղթել է Արթուր Դավթյանին և դարձել չեմպիոն: