Դամասկոսին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել են իրանցի ռազմական խորհրդականներ
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արևմուտքում իրանցի ռազմական խորհրդականների հանրակացարաններից մեկի վրա, որը Սիրիայում Իրանի դեսպանատան մոտ է եղել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել է՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք իրանցի սպա:
Նրանք հրամանատարական դիրքեր են զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ քուդս» հատուկ ջոկատում: Նրանցից մեկը գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը Սիրիայում։
Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ։ Չորսհարկանի տունը, որտեղ բնակվել են սպաները, ամբողջությամբ ավերվել է: