Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքին, որը պատկանում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակ են բացել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Հար Դով շրջանում՝ սպառնալիքը վերացնելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ առավոտյան երկու արձակում է գրանցվել Լիբանանից դեպի Իսրայել։
«Իսրայելական բանակը պատասխանել է՝ հարվածելով կրակի օջախին: Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ: