Իսպանական «Կադիսը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին
Իսպանական «Կադիսը» պաշտոնապես հայտարարել է Սերխիո Գոնսալեսի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Մասնագետն այս պաշտոնում աշխատել է երկու տարի։
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի 21-րդ տուրից հետո «Կադիսը» վաստակած 15 միավորով 18-րդ տեղում է։
Լա լիգայի վերջին հինգ տուրերում Գոնսալեսի թիմը ոչ մի հաղթանակ չի տարել՝ երեք ոչ-ոքի և երկու պարտություն, փոխանցում է ArmSport-ը։