Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտորի հետ
Հունվարի 19-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Գեզա Կումինեցի հետ։
Ինչպես տեղեկացնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև շարունակվող համագործակցությանը և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտության ամբիոնի արդյունավետ գործունեությանը։ Քննարկվել է երկու համալսարանների միջև փոխգործակցության առավել խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը։