Նիկարագուան մտադիր է դիմել ՄԱԿ-ի դատարան՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար
Նիկարագուայի կառավարությունը մտադիր է Իսրայելի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար: Այդ մասին հայտնել են հանրապետության արտգործնախարարությունից:
«Նիկարագուան կոչ է անում Իսրայելին՝ դադարեցնել իր գործողությունները Պաղեստինի ժողովրդի դեմ և դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ինչպես նաև կատարել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները:
Նիկարագուան կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի երաշխավորի նշված կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների և շահերի հարգանքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելը»,- ասվում է Իսրայելի կառավարությանն ուղղված նամակում։
Նշվում է, որ Իսրայելը ռազմական գործողություններն իրականացնում է քաղաքացիական բնակչության զանգվածային ռմբակոծություններով, ներառյալ՝ բնակելի տները, ապաստարանները, հիվանդանոցները, կրթական և կրոնական հաստատությունները, ինչպես նաև երթուղիները: Ըստ Նիկարագուայի ԱԳՆ-ի՝ այդ գործողություններն ուղեկցվել են մի շարք պաշտոնատար անձանց հայտարարություններով, որոնք կարող են վկայել ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին: