Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 18-ին, ժամը 11.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և երկու «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 19-ին, ժամը 10.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 17-ին, ժամը 22-ին, Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 59-ամյա տղամարդու:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ուլնեցու փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 19-ին, ժամը 9-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 10.40-ին ազդրի վնասվածքով հիվանդանոց է դիմել նաև աղջկա մայրը և հայտնել, որ վնասվածքը ստացել էր նույն վրաերթի ժամանակ;
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 19-ին, ժամը 15-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի մեքենայի վարորդը Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 19-ին, ժամը 8.40-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի մեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի և Կոմիտասի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրոմ անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի 26-ամյա վարորդը: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: