Շորժայի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 սիգ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ (լուսանկարներ)
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:
Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հիշեցնենք, որ սիգի որսը արգելված է սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ որսաշրջանի պաշտոնական մեկնարկ։