Հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 19-ին Մասիս քաղաքի 6-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 41-ամյա Վահագն Հ.-ին, որը 2023 թ. օգոստոսի 24-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:
Առանց խափանման միջոցի: