Չինաստանը դառնում է ամենախոշոր ավտոարտահանողն աշխարհում
Չինաստանը 2023 թվականին ընդհանուր առմամբ արտահանել է 4,91 միլիոն ավտոմեքենա․ ակնկալվում է, որ երկիրը դառնալու է ամենախոշոր արտահանողը միջազգային ավտոշուկայում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Սին Գուբինը, փոխանցում է «Սինհուա»-ն։
Չինաստանից ավտոմեքենաների արտահանման ծավալը հասել է նոր մակարդակի, իսկ չինական արտադրության նոր էլեկտրամոբիլներն առավել բազմազան ընտրություն են ապահովել սպառողների համար ողջ աշխարհում, ասել է չինացի պաշտոնյան։
Գուբինը հավելել է, որ նախորդ տարի Չինաստանից ավտոմեքենաների արտահանման ծավալը 2022 թվականի համեմատ աճել է 57,9%-ով, իսկ «NIE» մակնիշի մեքենաների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 77,6%-ով՝ հասնելով1 մլն 200 հազարի։