ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան երկու հարված են հասցրել Եմենին
ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի հետ համատեղ երկու հարված են հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքին, որը գտնվում է Կարմիր ծովի ափին: Այս մասին հայտնում է Al-Masyaf հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարվածները հասցվել են Ալ Ջաբանի շրջանին։ Ընդ որում, հարձակման ընթացքում տուժածների կամ ավերածությունների մասին որեւէ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Եմենում հուսիների առաջնորդ Մալեք Ալ Հոուսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներն արդյունավետ չեն և չեն ազդում շարժման ռազմական հնարավորությունների վրա: Նա նաև հավելել է, որ հուսիների շարժումը շարունակում է մեծացնել ռազմական ներուժը, և Վաշինգտոնի և Լոնդոնի գործողությունները ոչ մի կերպ չեն ազդում դրա զարգացման վրա: