ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորմանը աջակցած վեց մարդու դեմ
Եվրամիությունը հատուկ պատժամիջոցների ռեժիմ է ստեղծել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Մենք հավանություն ենք տվել պատժամիջոցների ռեժիմին և պատժամիջոցներ ենք սահմանում վեց մարդու դեմ, որոնք նպաստել են ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորմանը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի առաջիկա ժամերին: