Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ է ստեղծվել
Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ է ստեղծվել:
Այս մասին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնել է իր X-ում։
Խմբի նախագահ է դարձել խորհրդարանական մեծամասնության՝ «Նեա դեմոկրատիա» («Նոր ժողովրդավարություն») կուսակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսը, փոխնախագահ՝ «Պլևսի Էլեֆթերիաս» («Ազատության ուղի») կուսակցության ղեկավար Զոի Կոստանդնուպոլուն, քարտուղար՝ «Սիրիզա» կուսակցության նախագահ Կատերինա Նոտոպուլուն: