Սահմանվել է Վրաստանում Հայաստանի դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 19-ի որոշմամբ՝ սահմանվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի օգնականի հաստիք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։