Պարեկները կանգնեցրել են «Օպելը» և նկատել՝ վարորդը ձեռքից գցեց կաթուցիչը. Ասել է՝ Տելեգրամի միջոցով եմ թմրանյութը գնել
Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները դեկտեմբերի 31-ին Երևան-Գյումրի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել էին «Օպել» մակնիշի մի մեքենա։
Ոստիկանությունիցհայտնում են, որ սրահում պարեկները նկատել էին փայլաթիթեղով փաթեթ, ինչից հետո վարորդը ձեռքից գցել էր կաթուցիչ։ 42-ամյա գյումրեցի տղամարդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել էր ոստիկանության Թալինի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Մեքենան տեղափոխվել էր Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հունվարի 12-ին մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 2 գրամ թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ։ 42-ամյա տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։
Հունվարի 12-ին Կոշ գյուղում ծառայություն իրականացնելիս Արագածոտնի պարեկները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 գրամ մարիխուանայով փաթեթ։
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։