Մոսկվայի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել կատաղի ուղևորի պատճառով
Սուրգուտ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Պերմում՝ ագրեսիվ ուղևորի պատճառով, հայտնում է Moslenta-ն։
«1983 թվականին ծնված ուղևորը կոպտորեն խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել հասարակության նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բոլշոյե Սավինո օդանավակայանում վայրէջքն անցել է հարթ։ Կատաղի ուղևորին բերման է ենթարկել տրանսպորտային ոստիկանությունը, նրան նաև ուղարկել են բուժզննման։ Իրավապահները քննություն են տանում միջադեպի առնչությամբ։