Մկրտությանի տոնի առիթով Պուտինն ընկղմվել է սառցաջրի մեջ
Մկրտության տոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հետևելով հնագույն ավանդույթներին, ընկղմվել է սառցաջրի մեջ: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, ավանդաբար նա դա անում է Մկրտության տոնի առթիվ»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտինը սառցաջուրն է ընկղմվել 2018թ-ին. Պեսկովի խոսքով՝ պետության ղեկավարն այս ավանդույթին հավատարիմ է մնացել նախկինում էլ՝ ավելի հանգիստ, մտերմիկ մթնոլորտում։