5,6 մագնիտուդով երկրաշարժ Կոլումբիայում
Կոլումբիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է այդ երկրի երկրաբանական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6.26-ին Կոլումբիայի արևմուտքում գտնվող Անսերմանուևո քաղաքից վեց կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը եղել է 33 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։