Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է DragonFire լազերային զենքի հաջող փորձարկումների մասին
Մեծ Բրիտանիան իրականացրել է DragonFire հեռահար լազերային ուղղված էներգետիկ զենքի նոր փորձարկումներ, այս անգամ համալիրը հաջողությամբ խոցել է մի քանի օդային թիրախ, ուրբաթ օրը հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Հեբրիդներում Պաշտպանության նախարարության հրթիռային տիրույթում փորձարկման ժամանակ DragonFire լազերային ուղղորդված էներգետիկ զենքի համակարգը հաջողությամբ իրականացրել է Մեծ Բրիտանիայի առաջին բարձր հզորության լազերային կրակմ օդային թիրախների ուղղությամբ», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։
Ինչպես գրում է Times թերթը, համակարգը տարբեր դիրքերից ու մի քանի կիլոմետր հեռավորությունից ոչնչացրել է մոտեցող անօդաչու սարքերը:
DragonFire-ի շառավիղը գաղտնի է, սակայն նախարարությունը նշել է, որ համալիրը տեսադաշտում գտնվող թիրախները ոչնչացնելու միջոց է, որը կարող է խոցել «ցանկացած տեսանելի թիրախ»:
Նշվում է, որ թեստավորման այս փուլը ցույց է տվել DragonFire-ի կարողությունն օդային թիրախներին համապատասխան միջակայքերում ներգրավելու, ինչը կարևոր քայլ է այս տեխնոլոգիան ծառայության կիրառման ուղղությամբ: Բրիտանական բանակը և ռազմածովային ուժերը դիտարկում են զենքի օգտագործումը որպես հակաօդային պաշտպանության իրենց հնարավորությունների մաս, ասվում է հաղորդագրության մեջ:
Բրիտանական պաշտպանության նախարարության ղեկավար Գրանթ Շափսի խոսքերով, նման առաջադեմ զենքերը կարող են «հիմնովին փոխել մարտական տարածքը»՝ նվազեցնելով կախվածությունը թանկարժեք զինամթերքից և նվազեցնելով կողմնակի վնասը։
Պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ լազերային զենքը սովորաբար արժե 10 ֆունտից պակաս մեկ կրակոցի համար և 10 վայրկյանում արտադրում է նույն քանակությամբ ջերմություն, որքան սովորական ջեռուցիչը՝ մեկ ժամվա ընթացքում: