Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններ․ առաջատարները 7-րդ խաղափուլից հետո
Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 7-րդ խաղափուլը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Առաջնությունների ավարտին մնացել է 2 որոշիչ խաղափուլ։
7-րդ խաղափուլից հետո տղամարդկանց առաջնության առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով:
Կանանց պայքարում միանձնյա առաջատար շարունակում է մնալ Սուսաննա Գաբոյանը, ով 7 հնարավորից ունի 6 միավոր:
Առաջատարից մեկ միավորով հետ է մնում Մարիամ Ավետիսյանը: