«Հրապարակ». Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում, նրա հայաստանյան գործունեության հարցում խորհրդարանական խմբակցությունում տարբեր կարծիքներ կան։ 2 օր առաջ Արցախի ԱԺ փակ նիստում Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գոհար Սարգսյանը խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել, որը հաստատել է Արցախի ԱԺ-ն: Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ով եւս Բաբայանի կուսակցությունից, նույնպես մի կողմ է քաշվել։
Նշենք, որ Արցախի ԱԺ նիստը փակ է եղել, որը գաղտնի են պահել։ Հայաստան բռնի տեղահանվելուց հետո սա երկրորդ նիստն է, ԱՀ պատգամավորները թերեւս տեղի են տվել ՀՀ իշխանությունների ճնշումներին եւ շանտաժին, թե ԱՀ պետական ինստիտուտների պահպանմամբ կհարվածեք ՀՀ անվտանգությանը, եւ որոշել են ծածուկ նիստեր անել, որ շահարկումների տեղիք չտան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում