Դատախազությունը Սահակյան եղբայրների գույքն էլ է ցանկանում խլել
Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա եղբայր՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը երկու տարբեր ուսումնասիրությունների շրջանակներում հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն` իրենց գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում բացատրություններ տալու։ Այլ կերպ ասած, դատախազությունը Սահակյան եղբայրների գույքն էլ է ցանկանում խլել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 01․ 24 թ համարում։